Թող ներվի ասել, բայց ավելի լայն քաղաքական նպատակների համար «օգտագործվել» են այդ օրերի բոլոր քաղաքական դերակատարները. Հակոբ Բադալյան

Hakob

 Մարտի 1-ն ունի անշուշտ երկու հարթություն՝ մարդկային եւ քաղաքական: Մարդկային առումով ամեն ինչ միարժեք է: Քաղաքական առումով՝ ոչ: Թող ներվի ասել, բայց ավելի լայն քաղաքական նպատակների համար «օգտագործվել» են այդ օրերի բոլոր քաղաքական դերակատարները՝ բազմափորձներից մինչեւ ամենաանփորձները, ոմանք կամա, ոմանք՝ ակամա: Հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է օգտագործել: Պատասխան՝ իսկ ու՞ր էր գնում «հաղթանակ բերելու» Րաֆֆի Հովհաննիսյանը հինգ տարի անց՝ 2013-ին: Հիմա անշուշտ հետին թվով բավականին հեշտ է գնահատել, անել եզրահանգում: Բայց էդ ամենը շատ կարեւոր է անել ապագայի համար: Մարտի 1-ից գլխավոր դասը այն չէ, որ պետք է չանել բախման տանող քայլեր: Մարտի 1-ի գլխավոր դասը պետք է լիներ քաղաքական մտածողություն փոխելը, դրանում համաշխարհային կյանքի եւ հայկական պետականության ու հայության դեր վերաիմաստավորելը: Թույլ կտամ եզրակացնել, առանց անունների, որ մեկ-երկու մարդու մոտ այդ իմաստով որոշակի փոփոխություն տեղի ունեցել է, ինչը սակայն՝ ինչպես ցույց տվեց հետագան, շատ քիչ էր Հայաստանն արյունոտ «թակարդից» բավականաչափ հեռացնելու համար:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story