Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնագիր են կնքել

Turq Adrbejanakan

 Թուրքիան և Ադրբեջանը բացի ռազմական ոլորտից շարունակում են նոր համաձայնագրեր կնքել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Այս անգամ կողմերը համաձայնություն են ձեռք բերել կիբերանվտանգության ոլորտում: 

Նշենք, որ փետրվարի 19-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն և Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևը համաձայնագիր են ստորագրել տրանսպորտի և հաղորդակցության ոլորտներում համագործակցության զարգացման համար:

Թուրքական լրատվամիջոցը գրել է, որ հայկական հաքերային խմբերն արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում թիրախավորել էին Ադրբեջանի պետական համակարգերը ու կազմակերպել պետաշխատողների, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների անձնական տվյալների արտահոսք: 

Կայքը, միաժամանակ գովաբանելով կիբերանվտանգության ոլորտում թուրքական ընկերությունների աշխատանքը, հայտնել է, որ երկար տարիներ է, ինչ մի շարք ադրբեջանական ընկերություններ, որոնց թվում կան նաև նավթային ընկերություններ, շարունակում են ծառայություններ ստանալ Թուրքիայի կիբերանվտանգության կենտրոններից:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…