Չարենցավանի հաստոցաշինականից հերքում են ցույցի գնալուց հրաժարվելու պատճառով աշխատակցին աշխատանքից հեռացնելու մասին լուրը

Hastocashinakan

 Չարենցավանի հաստոցաշինական գործարանի որևէ աշխատակցի այսօր Հանրապետության հրապարակում կայանալիք ցույցին մասնակցել որևէ մեկը չի ստիպել՝ հակառակ մամուլում շրջանառվող լուրերի՝ 1lurer.am-ի հետ զրույցում նշեց գործարանի տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը:

«Տվյալ երիտասարդը աշխատանքի եկել է ընդամենը մեկ օր ու մի անգամ, որից հետո մեր պահակակետի պետին փոխանցել է, որ աշխատանքը ծանր է իր համար, ու ինքը չի ուզում այդ աշխատանքը կատարել»,- նշեց Մեհրաբյանը՝ հավելելով, որ երիտասարդը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել ու դեռ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի աշխատակից է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում ու մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե առավոտյան Չարենցավանի հաստոցաշինական գործարանի պահպանության աշխատակից Գևորգ Պեպոյանին, որը «Հայրենիք» կուսակցության անդամ է, տեղեկացրել են, որ ազատված է աշխատանքից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար:

Related Posts

Հայկ Սարգսյանի գործողությունները և դրանց սահմանները․ որտեղ է գծվում թույլատրելիի սահմանը

Սեպտեմբերի 1-ին, 2025 թվականին, Երևանում անցկացվող միջոցառման ընթացքում լրագրողները նկատել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին և Էդգար Եղիկյանին՝ միասին։ Լրագրողները մոտեցել են և հարց ուղղել նրանց միջև կապի վերաբերյալ։…

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Other Story