Մեր ժողովուրդն այլևս անզոր է անելու այն, ինչ անում էր նախկինում. Սենոր Հասրաթյան

Senor

«Մեր ժողովուրդն այլևս անզոր է անելու այն, ինչ անում էր նախկինում, այլ որ ստիպված է պատանդ լինել նրա ձեռքում, ով ընդունակ է հանուն իր նեղանձնական հետաքրքրությունների զոհաբերել մեր ընդհանուրը և հարցականի տակ դնել հազարամյակների պատմություն ունեցող հայի գոյությունը սեփական հողում»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը, ապա հավելել.

«Որքան ուզում եմ ինձ պահել այնպես, ինչպես նախկինում էի, դժվարանում եմ… Դժվարանում եմ, քանի որ, եթե նախկինում (իսկ դա մինչև 2018-ի ապրիլն էր) ունեցած գուցեև քիչ, բայց էական ձեռքբերումները տեսնում և զգում էի, ապա այսօր արդեն համոզված եմ, որ այդ ամենն անդառնալիորեն օր-օրի վերջանականապես կորսվում է… Կորսվում է ոչ թե այն պատճառով, որ մեր ժողովուրդն այլևս անզոր է անելու այն, ինչ անում էր նախկինում, այլ որ ստիպված է պատանդ լինել նրա ձեռքում, ով ընդունակ է հանուն իր նեղանձնական հետաքրքրությունների զոհաբերել մեր ընդհանուրը և հարցականի տակ դնել հազարամյակների պատմություն ունեցող հայի գոյությունը սեփական հողում…

Հ. Գ.- Այդպես ես մեկ էլ մտածում էի 33 տարի առաջ՝ այն օրը, երբ համայնավարական իշխանապետության հանցավոր թողտվությամբ և միջազգային հանրության անդրշրիմյան լռություն հիշեցնող չեզոքության պայմաններում Սումգայիթում մարդկանց սպանում էին միայն ու միայն այն բանի համար, որ նրանք ՀԱՅ են… Երեկվա և այսօրվա կատարվածի միջև, գրեթե, տարբերություն չկա, իսկ, եթե անգամ կա, ապա տարբերությունը կայանում է նրանում, որ մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի…»:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story