Փաշինյանը Մարուքյանին առաջարկել է հանդիպել և քննարկել արտահերթ ընտրության վերաբերյալ հարցը

Arajark

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին առաջարկել է հանդիպել և քննարկել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ առկա հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը, առաջարկել է հանդիպել, քննարկել այն ամենը, ինչի մասին խոսվել է: Ես համաձայնել եմ, ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ հուշագիր ստորագրելու վերաբերյալ իր հայտարարությունից հետո ոչինչ չի փոխվել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ, եթե Նիկոլ Փաշինյանը պաշտոնից չազատի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պաշտոնում վերականգնի ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, ԼՀԿ-ն իշխանության հետ հուշագիր կստորագրի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պետք է հուշագիր ստորագրել առանց նախապայմանների:

Փետրվարի 24-ին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ևս պաշտոնից ազատելու առաջարկ է ներկայացրել:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…