Ասել են՝ եթե ուզում եք «նիսիայով» հաց գնել, գնացեք, մասնակցեք Փաշինյանի հավաքին. Զոհրաբյան

Nara

 Հայաստանի անկախության պատմությունից ի վեր նման կերպով վարչական ռեսուրս չէր օգտագործվել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին:

Նա տեղեկացրեց, որ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցն իրեն հայտնել է, որ իրենց պատրադրում են հարազատների հետ գնալ Հանրապետության հրապարակ, բայց նրանց միջոցներով իրենք մասնակցելու են Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքին:

Նաիրա Զոհրաբյանն ասաց նաև, որ Ստեփանավանի ամենաանբարեկարգ թաղամասերից ևս զանգել են ու տեղեկացրել իրենց Հանրապետության հրապարակ հանրահավաքի տանելու մասին:

«Ասել են՝ կամ խանութում «նիսիայի» գումարը կվճարեք, կամ էլ եթե ուզում եք «նիսիայով» հաց գնել, գնացեք, մասնակցեք Փաշինյանի հավաքին», — պատմեց Զոհրաբյանը:

 

auroranews.am

Related Posts

Վահան Մկրտչյանը ԱՄՆ-ից կոչ է անում ընտրություններով փոխել Հայաստանի ապագան

ՀՀ Նախագահի գործերի կառավարչի նախկին տեղակալ, ՀՀ Նախագահի աշխատակազմի և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Վահան Մկրտչյանը հանդես է եկել հրապարակային ասուլիսով՝ դիմելով Հայաստանի քաղաքացիներին և կոչ անելով…

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…