Freedom House-ն անդրադարձել է Հայաստանում պատերազմից հետո անկարգություններին ու ժողովրդավարության մակարդակին

Hayastan

Freedom House կազմակերպությունը հրապարակել է 2021 թվականի «Ազատությունն աշխարհում» զեկույցը, Հայաստանն ունի 100-ից 55 միավոր և դասված է մասնակի ազատ երկրների շարքին (նախորդ տարի Հայաստանն ուներ 53 միավոր): Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, զեկույցում նշվել է, որ Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում՝ ներքաշելով ավտորիտար Թուրքիային, նվազեցնելով Հայաստանում բարեփոխումների հնարավորությունները և ուժի կիրառման միջոցով նպաստելով ժողովրդավարական նորմերի հետընթացին:

Ըստ զեկույցի հեղինակների՝ ղարաբաղյան պատերազմն ամրապնդեց Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանությունը, այդ հակամարտությունը, սակայն, սպառնում է ապակայունացնել Հայաստանի կառավարության դիրքերը: «Հայաստանն ազատության մեջ հաջողություններ է գրանցել այն պահից ի վեր, երբ 2018 թվականին բռնկվեցին հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաները, և քաղաքացիները քվեարկեցին ավելի բարեփոխիչ կառավարության օգտին»,-նշված է հոդվածում:  

2018 թվականից ի վեր՝ Հայաստանը ժողովրդավար էր համարվում ավտորիտար տարածաշրջանում, սակայն պարտությունը պատերազմում բռնության ալիքի պատճառ դարձավ որոշ ընդդիմախոսների կողմից, որոնք նոյեմբերին գրոհեցին խորհրդարանը և հարձակվեցին խոսնակի վրա: Կազմակերպության զեկույցի համաձայն՝ նման անկարգությունները սպառնում են երկրի դժվարությամբ նվաճված առաջընթացին:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…