Կարող ենք ներդրում ունենալ Կովկասի խաղաղության ջանքերում. Էրդողանը` Մակրոնին

Makronin

Թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց՝ մարտի 2-ին, տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով առաջին հանդիպումը:

Կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարգավորման թեման, ինչպես նաև տարածաշրջանային հարցերն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Այս մասին հայտնում է ermenihaber-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդագրությունը:

Նշվում է, որ էրդողանն անդրադարձել է Անկարայում թուրք-ֆրանսիական համաձայնագրի ստորագրման 100-ամյակին: Նրա խոսքով՝ թուրք-ֆրանսիական համագործակցությունը շատ լուրջ ներուժ ունի:

«Մենք՝ որպես ՆԱՏՕ-ի երկու հզոր դաշնակից, կարող ենք կարևոր ներդրում ունենալ Եվրոպայից մինչև Կովկաս, Մերձավոր Արևելք ու Աֆրիկա ձգվող հսկայական աշխարհագրությունում անվտանգության, կայունության և խաղաղության ջանքերում: Մենք կարող ենք նաև համատեղ քայլեր ձեռնարկել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, որոնք սպառնում են մեր երկրներին և մեր քաղաքացիների կյանքի և գույքի  անվտանգությանը»,- ասել է Էրդողանը:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…