Արտակարգ դեպք Արմավիրի բանտում. մի քանի խցերի կալանավորված անձինք մեկմեկու հասցեին գոռացել են. «Կյանք գողերին, մահ՝ բ..-երին»

Kyanq gofherin

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 23-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպի փաստով: Այդ օրը՝ գիշերը ժամը 02:30-ի սահմաններում, 3-րդ մասնաշենքի  19 խցում պահվող  կալանավորված անձ, 30-ամյա Էդվարդ Պ.-ն մեկ այլ անձի՝ Սմբատ Ա.-ի հասցեին բարձրաձայն վատաբանող արտահայտություններ է հնչեցրել և շարունակել բղավել, ասելով՝ «Կյանք գողերին, մահ՝  բ..-երին»  արտահայտություններ, որին ի պատասխան՝ Սմբատ Ա.-ն Էդվարդ Պ.-ի հասցեին նույնաբովանդակ արտահայտություններ է հնչեցրել, ինչի արդյունքում մասնաշենքում լարված իրավիճակ է ստեղծվել: Այդ ընթացքոմ Էդվարդ Պ.-ի կոչերին միացել են թիվ 29, 41, 47, 26 և 22 խցերի կալանավորված անձինք, ովքեր հնչեցրել են հայհոյանքներ, ապա հարվածներ հասցրել խցերի դռներին: Նրան ի պատասխան՝ թիվ 15 և 33 խցերի կալանավորված անձինք հայհոյանքներով հակադարձել են՝ ի պաշտպանություն Սմբատ Ա.-ի:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ  մասնաշենքում հիմնական լարվածությունը ստեղծել են Էդվարդ Պ.-ն և 32-ամյա Բագրատ Ա.-ն,  ինչի արդյունքում էլ վերջիններս տվել են սեռական բնույթի հայհոյանքներ և խաթարել մասնաշենքի բնականոն գործունեությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…