Մարտի 3-ին Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ էր ներկայացնում. Հակոբ Բադալյան

Badalyan

 Մարտի 3-ը հայաստանյան քաղաքական օրացույցում հետաքրքիր ամսաթիվ է: 2000 թվականի մարտի 3-ին Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ էր ներկայացնում նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ հոկտեմբերի 27-ի քննության գործընթացի համատեքստում: Պահանջը ներկայացնում էին այն ժամանակ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը, այն ժամանակ ՀՀԿ անդամ, վարչապետ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ Միասնություն դաշինքի տրամաբանությամբ, եւ Գագիկ Ջահանգիրյանը, որը քննում էր 27-ի գործը: Պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարական, որը ազգային անվտանգության նախարարի պաշտոնը թողնելուց հետո նշանակվել էր նախագահ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար: Պահանջն իհարկե չկատարվեց: Մոտ երեք ամիս անց Արամ Սարգսյանը այլեւս ՀՀԿ հետ չէր, Անդրանիկ Մարգարյանը Արամ Սարգսյանի փոխարեն նշանակվեց վարչապետ, Սերժ Սարգսյանը Մարգարյանի կառավարությունում պաշտպանության նախարար՝ ի դեպ ներկայիս նախարար Վաղարշակ Հարությունյանի փոխարեն, դե իսկ Գագիկ Ջահանգիրյանն էլ զինդատախազի իր տեղում՝ մինչեւ 2008 թվական:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…