ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ԴՈՒՔ ԴԵՌ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՔ ԱՆԵԼՈՒ ՍՊԱՅԻ ԵՒ ԳԵՆԵՐԱԼԻ ՁԵՐ ՔԱՅԼԸ

Nara

Օնիկ Գասպարյանը դեռ շտաբի պետ է 

Չնայած նիկոլական իրավագիտությանը, թե իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանն այլեւս պաշտոնանկ է արված, տխուր մի լուր ասեմ նիկոլական իրավաբաններին՝ Օնիկ Գասպարյանը դեռեւս ՀՀ շտաբի պետք է եւ շարունակելու է կատարել իր լիազորությունները։ 
Կարդացե՛ք Սահմանադրություն։

Մի տխուր լուր էլ ասեմ իմքայլական կռուգի համար՝  «Պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, ինչպես նաև 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերն անցնում են  զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության տակ։ 
Եւս մեկ տխուր լուր նիկոլականության համար՝ «Պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի կազմում են ընդգրկվում նաեւ այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը»:
Ու մի փոքրիկ սպռավոչկա. 
Այլ զորքեր են համարվում. 
ոստիկանության զորքերը, 
սահմանապահ զորքերը,
պետական պահպանության ծառայությունը,
ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումները:
Ահա այսպես։ 
Պարոն Օնիկ Գասպարյան, դուք դեռ հնարավորություն ունեք անելու սպայի եւ գեներալի Ձեր քայլը։

Նաիրա Զոհրաբյան

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…