Առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ-ից եւ դարձնել վարչապետին ենթակա մարմին

Anjatum

 ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը քննարկման է դրել նախագիծ, որով առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին:

Ըստ նախագծի՝ Ծառայության պետին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Ծառայության պետի տեղակալներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը՝ ծառայության պետի ներկայացմամբ: Ծառայության ծառայողների գլխավոր, ավագ, միջին, կրտսեր խմբերի պաշտոնների ծառայողներին պաշտոնի նշանակում ու պաշտոնից ազատում է ծառայության պետը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն գրասենյակի աշխատակիցները շարունակում են պաշտոնավարել որպես վարչապետին ենթակա պետական պահպանության ծառայության աշխատակիցներ:

 

armtimes.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…