Ես ունեմ լրջագույն կասկածներ. տեղի ունեցածը շատ է նման ծրագրավորված պարտության. Քոչարյանը Արցախյան երկրորդ պատերազմի մասին

Qocharyan

 Արցախյան երկրորդ պատերազմում պարտությունը նման է ոչ թե ռազմական անհաջողության, այլ հատուկ ծրագրված գործողության՝ իրականացված Հայաստանի իշխանությունների կողմից։ Այդ մասին ռուսաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

«Ես ունեմ լրջագույն կասկածներ. տեղի ունեցածը շատ է նման ծրագրավորված պարտության։ Ինչի՞ համար է արվել դա, պետք է քննեն պատկան մարմինները։ Մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ մի բան այնպես չի արվել», — ասել է նա։ 

Քոչարյանը հավելել է, որ ռազմական վերլուծաբանների կարծիքով հայկական բանակը համարվում էր Հարավային Կովկասում լավագույններից մեկը։

Related Posts

Հայկ Սարգսյանի գործողությունները և դրանց սահմանները․ որտեղ է գծվում թույլատրելիի սահմանը

Սեպտեմբերի 1-ին, 2025 թվականին, Երևանում անցկացվող միջոցառման ընթացքում լրագրողները նկատել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին և Էդգար Եղիկյանին՝ միասին։ Լրագրողները մոտեցել են և հարց ուղղել նրանց միջև կապի վերաբերյալ։…

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Other Story