Կրեմլում Քոչարյանին անվանել են Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչ

Peskov

 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ռոբերտ Քոչարյանին անվանել է Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչ եւ անհեթեթ է համարել այն, թե Քոչարյանը Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկության հետ կապված իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ, գրում է РИА Новости-ն:

«Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն համաձայնեցնել իրենց որոշումները Ռուսաստանի նախագահի հետ: Սա հարցի լրիվ անհեթեթ ձեւակերպում է: Ռոբերտ Սեդրակովիչը, իհարկե, Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա մեծ ջանքեր է ներդրել իր երկրի զարգացման համար։ Մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ հայ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կողմնակից է»,- ասել է Պեսկովը` անդրադառնալով հարցին, թե Քոչարյանը համաձայնեցրե՞լ է իր որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ինչպես է Ռուսաստանի ղեկավարը վերաբերվում Քոչարյանի` Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկությանը:
Պեսկովը նշել է, որ այդպիսի քաղաքական գործիչ է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք առաջնորդվում ենք նրա համապատասխան հայտարարություններով: Դուք գիտեք, որ նրա և Ռուսաստանի նախագահի միջև շատ ակտիվ երկխոսություն է ընթանում: Դուք գիտեք, թե ինչ քրտնաջան աշխատանք է նախորդել Ղարաբաղում պատերազմին վերջ դրած եռակողմ փաստաթղթի ստորագրմանը: Ուստի այդ հարաբերություններն, իրոք, ևս շատ արժեքավոր են»,- ասել է նա։
a1plus.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…