Եթե երկրորդ նախագահ Քոչարյանն ունի Հայաստանում իր քաղաքական ծրագրերի առնչությամբ Ռուսաստանի բարձր մակարդակի հավանությունը, ապա ո՞րն է պարբերաբար ռեվերանսների իմաստը. Հակոբ Բադալյան

Badalyan

 Եթե երկրորդ նախագահ Քոչարյանն ունի Հայաստանում իր քաղաքական ծրագրերի առնչությամբ Ռուսաստանի բարձր մակարդակի հավանությունը, ապա ո՞րն է պարբերաբար ռեվերանսների իմաստը, հատկապես երբ ակնառու է, որ դրանք չլինելու դեպքում Քոչարյանի համակիրների շրջանակը չի նվազելու, բայց լինելու պարագայում նրան դարձնում է առավել թիրախավորված: Եթե կա բարձր հավանությունը, էլ այդքան ինտենսիվ ռեվերանսի ի՞նչ կարիք կա: Հետեւաբար կարծում եմ, որ չնայած Պուտինի հետ «ընկերությանը», երկրորդ նախագահի համար դա ռեսուրս չէ, դա ռեսուրս է Պուտինի համար: Ինչպես մոտավորապես Իսկանդերը՝ Հայաստանին տվել են, բայց այնպես, որ Հայաստանից չէ կախված, թե ինչպես կօգտագործվի: 🙂 Իսկ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է Ռուսաստանում ռեսուրս հավաքելու կամ կուտակելու ջանքը: Թե որքան է ստացվում եւ ինչ նշանակություն եւ քաղաքական արդյունք կունենա դա, արդեն այլ հարց է:

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…