Բունդեսթագը Ադրբեջանի հետ կապված խարդախության պատճառով պատգամավորին զրկել է անձեռնմխելիությունից

Bundestag

 Բունդեսթագը չեղյալ է հայտարարել Քրիստոնեադեմոկրատական ​​միության իշխող կոալիցիայի անդամ Ակսել Ֆիշերի անձեռնմխելիությունը, ինչը հետաքննող մարմիններին հնարավորություն է տալիս խուզարկություններ կատարել և ապացույցներ ստանալ: Որոշումն ընդունվել է միաձայն և, ամենայն համավանականությամբ, կապված է Ֆիշերի՝ Ադրբեջանի իշխանությունների օգտին ԵԽԽՎ-ում լոբբիստական ​​գործունեության հետ՝ գրում է Deutsche Welle-ն:

Զանգվածային խուզարկություններից առաջ իրականացվել էին քննչական գործողություններ՝ ուղղված Բունդեսթագի նախկին և ներկա պատգամավորների դեմ, ովքեր նաև ԵԽԽՎ-ի գերմանական պատվիրակության կազմում էին:

«Նրանք մեղադրվում են 2008-2016 թվականներին Ադրբեջանից բրիտանական կեղծ ընկերությունների և Բալթյան բանկերի միջոցով մեծ գումարներ ստանալու համար»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ: Գերմանացի պատգամավորներն այդ միջոցները ստացել են ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորների ներկայացրած բանաձևերի նախագծերի օգտին քվեարկելու, ինչպես նաև կառույցում տարբեր պաշտոններ զբաղեցնելու պահանջները կատարելու համար:

Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպության գերմանական մասնաճյուղը ողջունել է Բունդեսթագում Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի զանգվածային հետաքննությունները:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…