Սարգիս Քլոյանը դատի է տվել Սայաթ Շիրինյանին

Dati e tvel

 Մարտի 1-ի զոհերից՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը դատի է տվել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Նա պահանջում է հատուցել պատվին եւ արժանապատվությանը հասցված վնասը:

Քլոյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ Շիրինյանը փետրվարի 1-ին իր ֆեյսբուքյան էջում ե՛ւ զրպարտող ե՛ւ վիրավորական հայտարարություններ է արել Գոռ եւ Սարգիս Քլոյանների հասցեին:

«Գոռ Քլոյանի վերաբերյալ թմրամոլ լինելու մասին էր հայտարարություն արել, Սարգիս Քլոյանի մասին հայտարարել էր, թե Գոռի երեխաներին դրամական աջակցություն չի հատկացնում: Այսպիսի կեղտոտ, էժան, ստոր գնահատականներ եւ պնդումներ են արվել, որոնք սուտ են, զրպարտող են, արատավորող են»,- ասաց Եգորյանը:

Հարցին՝ ի՞նչ է պահանջում Սարգիս Քլոյանը, Եգորյանը պատասխանեց. «Պահանջում ենք ներողություն խնդրել եւ 2 մլն դրամ փոխհատուցում վճարել»:

Հայցը ներկայացվել է 2021 թվականի մարտի 3-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:

 

armtimes.com

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…