Կապան քաղաքի ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Զորիկ Վարդանյանին դեռ հետաքննիչ եղած ժամանակ ծեծի է ենթարկել Կապան քաղաքի ներկա քաղաքապետ Գևորգ Փարսյանը

Cecel e

 1inlur.am-ի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Կապան քաղաքի ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Զորիկ Վարդանյանին դեռ հետաքննիչ եղած ժամանակ ծեծի է ենթարկել Կապան քաղաքի ներկա քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Միջադեպին քրեական ընթացք չտալու նպատակով Գևորգ Փարսյանը խոշոր գումար է առաջարկել Զորիկ Վարդանյանին, որն իր հերթին վերցնելով առաջարկված գումարը, միջադեպին ընթացք չի տվել։

 Ներկայումս փոխգնդապետ Զորիկ Վարդանյանին Կապանի բաժնի պետի պաշտոնում նշանակումը շատ կասկածելի է` հաշվի առնելով Կապանի <<Հանրապետական>> քաղաքապետ Գևորգ Փարսյանի հետ ունեցած նրա գումարային արկածներով անցյալը։

 Ըստ մեր աղբյուրների տրամադրած տեղեկությունների փոխգնդապետ Զորիկ Վարդանյանը կատարում է Կապան քաղաքի քաղաքապետ Գևորգ Փարսյանի <<հանձնարարությունները>>։

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…