Հայաստանում թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների վերաբերյալ միշտ ասվել է, որ զորամասերը կազմակերպված եղանակով օգտագործվել են ի շահ տվյալ պահին գործող իշխանության կողմից որպես ընտրական ռեսուրս՝ ուղղորդված քվեարկություն կամ կրկնաքվեարկություն իրականացնելու համար. Էդմոն Մարուքյան

Qvearkum
 Հայաստանում թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների վերաբերյալ միշտ ասվել է, որ զորամասերը կազմակերպված եղանակով օգտագործվել են ի շահ տվյալ պահին գործող իշխանության կողմից որպես ընտրական ռեսուրս՝ ուղղորդված քվեարկություն կամ կրկնաքվեարկություն իրականացնելու համար:
Այժմ, ինչպես հասկանում եք նման երևույթ չի կարող լինել, և բանակը պահպանելու է ամբողջական չեզոքություն և իշխանությունը որևէ լծակ այս առումով չի ունենալու:
Նույնը նաև պետական ապարատի մասին է: Չհաշված մի քանի տասնյակ ՔՊ-ականներ, ովքեր այս կամ այն գործն են ստացել պետական համակարգում, տեսանելի է, թե պետաշխատողները ինչ վերաբերմունք ունեն նրանց նկատմամբ:
Ի վերջո այդ ռեսուրսով Հանրապետության Հրապարակի 1/4-ի ներկայությունը ապահովելուց հետո ևս փաստ չէ, որ նույն այդ մարդիկ տեղամասում գտնվելով քվեարկելու են իշխանության օգտին:
Այսպիսով արտահերթ ընտրությունների դեմ պայքարի առաջամարտիկները պետք է անկեղծ գնահատեն, թե որքանով են իրականանալի կեղծիքի մեխանիզմների ժամանակին եղած հնարավորությունները:

Related Posts

Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Ողջունելով հյուրերին՝…

Անի Կիրակոսյանը պնդում է՝ իրեն սպառնացել են վարչապետի ընտանիքի հետ կապված խաղային բիզնեսի գաղտնիքներ բացահայտելու համար

«Դիջիթեյն» ընկերության նախկին աշխատակից Անի Կիրակոսյանը, որին ավելի քան ինը տարվա աշխատանքից հետո ապօրինաբար աշխատանքից հեռացրել են, օրերս մեզ հետ կապ է հաստատել Միացյալ Նահանգներից։ Նրա պնդմամբ ընկերության ղեկավարներն ու…