Վստահ եմ՝ ձայնագրությունները կան. դեռ հրապարակելու ժամանակը չէ. Հրաչյա Հակոբյան

Hrachya Hakobyan

 ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ԳՇ պետի աղմկահարույց հայտարարությանը և «ռազմական հեղաշրջման փորձ»-ին:

«Երկրի գլխավոր մերժվածը որևէ ձևով մասնակցել է այդ գործընթացին։ Թերևս, ես դա չեմ բացառի և ավելին ասեմ՝ վարչապետը հենց այնպես հայտարարություն չէր անի։ Այո, ես գրեթե վստահ եմ, որ կան այն ձայնագրությունները, որոնց մասին խոսվում է։ Դրա մասին նաև իրենք են խոսում»,- ասել է պատգամավորը՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի միջև խոսակցության ձայնագրությունը, որի մասին հայտնել էր 3-րդ նախագահի փեսան՝ Միքայել Մինասյանը:

Հարցին, թե ինքը լսե՞լ է այդ ձայնագրությունները, Հակոբյանը պատասխանել է. «Չէ՛, ես չեմ լսել այդ ձայնագրությունները, բայց վստահ եմ, որ հենց այնպես դրա մասին չէր խոսվի…: Միքայել Մինասյանի որևէ հայտարարություն չի կարող կանխել, որ ԱԱԾ-ն կամ իրավապահները որևէ բան չհրապարակեն, ուղղակի դեռ ժամանակը չէ հրապարակելու։ Թե ինչ ձայնագրության մասին է խոսում Միքայել Մինասյանը, ինքը գիտի»:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…