ԵՄ-ն հստակ ներկայացրել է հայ գերիների խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը. ԵՄ դեսպան

EM despan

 Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին՝ ընդգծելով հարցի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը:

«Եվրամիությունը շատ հստակ ներկայացրել է իր տեսակետը և հրապարակել է խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին հայտարարություն: Դա նաև ներկայացվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում»,-  «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ավելի վաղ Եվրամիությունը կոչ էր արել Ադրբեջանին  անհապաղ ազատել կալանքի տակ գտնվող հայ գերիներին՝ նշելով, որ դա կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…