ՄԻՊ-ը նոր ապացույցներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի խոսքից՝ որպես հայատյացության դրսևորում

MIP

Սրանք հատվածներ են Ադրբեջանի նախագահի «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ելույթից:
Այս ելույթը ստիպում է ուղղակի հարց տալ` ո՞վ է իրականում ֆաշիզմի լեզվով խոսում ու ինչպե՞ս է խաղաղությունը լինելու այս պայմաններում, երբ երկրի նախագահն է հպարտությամբ ընդգծում, որ Հայաստանի ու նրա բնակչության նկատմամբ ատելությամբ է լցված մի ողջ սերունդ:
«Երիտասարդ սերունդը մեծացել է (…) թշնամու հանդեպ ատելության զգացումով և հենց այդ երիտասարդ սերունդն է մեր հողերը ազատագրել օկուպանտներից»։
«Հիմա Հայաստանը մեկուսացված վիճակում է, իսկ մենք մեր հարևանների հետ շատ արդյունավետ բարեկամական, ջերմ հարաբերություններ ենք կառուցել, և դա էլ էր պատրաստություն։ Ես ուզում եմ բացահայտ ասել՝ եթե այս ոլորտում աշխատանքներ չտարվեին, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կարող էին դժվարություններ առաջանալ։ Իսկ Հայաստանը ինքն իրեն մեկուսացրեց։ Այսինքն մենք նրանց մեկուսացրինք տարածաշրջանային բոլոր նախագծերից, նավթագազային ծրագրերից, մենք կործանել ենք նրանց տնտեսությունը և հպարտությամբ կարող ենք ասել այդ մասին։ Ցանկացած անկախ տնտեսական փորձագետ կարող է ասել, որ դրա հիմնական գործոնը մենք ենք։ Մենք Հայաստանը դարձրինք անորոշ, անկայուն և ապագա չունեցող մի երկիր։ Այնտեղ առաջացան դեմոգրաֆիկ խնդիրներ, ինչը հանգեցրեց տնտեսական շուկայի սահմանափակմանը»։
«Հիմա Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի գործարկմանը, բայց չեն հաջողելու։ Մենք հասնելու ենք մեր բոլոր նպատակներին այնպես, ինչպես նրանց վռնդել ենք մեր հողերից»։
Բոլոր նյութերի բարձր պրոֆեսիոնալ մասնագիտական վերլուծության ու թարգմանության հարցում պրոֆեսիոնալ աջակցության համար ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը երախտագիտություն է հայտնում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մասնագետներին, մասնավորապես` դեկան Ռուբեն Մելքոնյանին (Melkonyan Ruben) և դասախոս Մարիամ Մելքոնյանին (Mariam Melkonyan):
Մարդու իրավունքների պաշտպան

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…