ԳՇ ՊԵՏ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԻՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԵՎ ԱՅՍ ՓԱՍՏՆ ԱՆԲԵԿԱՆԵԼԻ Է, ԻՐԱՎԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՎ ԱՅՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽՎԵԼ

Anbekaneli e
ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ
ԳՇ ՊԵՏ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԻՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԵՎ ԱՅՍ ՓԱՍՏՆ ԱՆԲԵԿԱՆԵԼԻ Է, ԻՐԱՎԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՎ ԱՅՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՈԽՎԵԼ
Հանրապետության նախագահին ներկայացված հրամանագրերի նախագծերի վերաբերյալ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. « կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան»:
Իսկ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»:
ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման մասին հրամանագրի նախագիծը Հանրապետության Նախագահը ՍԴ չի ուղարկել, ըստ այդմ, Սահմանադրության 139 հոդվածի 3-րդ մոսի հիման վրա համապատասխան հրամանագիրը իրավունքի ուժով ուժի մեջ է մտել և վերջ:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՄ Է ՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ
Օրենքի որևէ դրույթի սահմանադրականության բողոքարկումը չի նշանակում, որ այն մեխանիկորեն դադարում է գործել: Իհարկե, ՍԴ -ն կարող է կասեցնել բողոքարկվող նորմի գործողությունը, սակայն մինչ այդ օրենքի բողոքարկվող դրույթը շարունակում է գործել ողջ ծավալով, քանի դեռ ՍԴ ուժի մեջ մտած որոշմամբ այն հակասահմանադրական չի ճանաչվել: Ուշագրավ է, որ հատկապես օրենքների նորմերի մասով ՍԴ-ն միջանկյալ՝ նորմի գործողության կասեցման գործիքը սովորաբար չի կիրառում, որպեսզի իրավական վակում չստեղծվի: Օրենքները կարգավորում են այս կամ այն ոլորտի իրավահարաբերությունները և որևէ նորմի գործողության կասեցումը կարող է հանգեցնել իրավական վակումի՝ անդառնալի հետևանքներով: Ինչ վերաբերվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը հանրապետության նախագահի կողմից ՍԴ բողոքարկելուն, նախ նախահագի աշխատակազմի հայտարարությունից պարզ չի դառնում, թե օրենքի որ նորմի սահմանադրականությունն է բողոքարկվել: Այս փաստը հայտնի կդառնա, երբ հրապարակվի նախագահի ՍԴ ներկայացրած դիմումը: Նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ամբողջությամբ է բողոքարկվել, ինչը կարծում եմ իրատեսական չէ, քանի որ նման քայլը անհեթեթ և անմիտ է: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն կարգավորում է քաղաքացիների կողմից ՀՀ պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները: Այսինքն, անհեթեթ են բոլոր այն պնդումները, թե նախագահի կողմից ՍԴ դիմելուց հետո այդ օրենքի որևէ նորմ իբր չի կարող կիրառվել: Նման մոտեցումը ոչ միայն հակաիրավական է, այլ նաև հակապետական՝ հաշվի առնելով օրենքի կարգավորման շրջանակը:
Հ.Գ. Նախագահի կողմից գործող օրենքի նորմը բողոքարկելու հարցը ևս իրավական բանավեճի առարկա է: Սահմանադրության՝ մինչ այժմ կիրառված պրակտիկայի տրամաբանությամբ նախագահը օրենքի միայն նախագծի սահմանադրականությունը կարող է բողոքարկել ՍԴ: Այսինքն, ՍԴ-ն նախ պետք է որոշի, թե արդյոք նախագահը կարող է գործող օրենքի սահմանադրականությունը վիճարկել ՍԴ, թե՝ ոչ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…