Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ համատեղ շարունակում է իրականացնել մասնագիտությունների ուսուցման դասընթացներ

dasyntacner

Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների զբաղվածության ապահովման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ համատեղ շարունակում է իրականացնել մասնագիտությունների ուսուցման դասընթացներ։

🔸 Երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին ծրագրի շրջանակում հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր հմտություններ՝ մատնահարդարի, վարսահարդարի, հրուշակագործի, դերձակի և այլ մասնագիտություններով։

🔸 Գիտելիքից ու հմտություններից բացի, մասնակիցներին տրվում է նաև հոգեբանական խորհրդատվություն՝ միջանձնային, երեխաների հոգեբանական խնդիրների հաղթահարման, երեխայի համար ապահով և բարենպաստ միջավայր ստեղծելու վերաբերյալ:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Կիրանց — Ոսկեպար հատվածում սահմանազատումից առաջ կար շատ մեծ հոռետեսություն. վարչապետը՝ արդյունքի մասին

Մենք մեր քաղաքացիների առաջ և ի լուր միջազգային հանրության՝ հայտարարել ենք խաղաղության օրակարգ, և խաղաղության օրակարգի մեր նվիրվածությունը, և մեր գործողությունները շարունակաբար և հետևողական նվիրված են խաղաղության օրակարգով առաջ գնալուն։…