ՄՏՍ-ը սկսել է բջջային կապ տրամադրել ԼՂՀ տարածքում

MTC Aecakhum

 Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) տարածքում արդեն երկրորդ բջջային օպերատորն է գործում: Այս մասին հայտնում է «Վեսնիկ ԼՂՀ» Telegram-ալիքը:

Դեկտեմբեր ամսից ռուսական ՄՏՍ ընկերության դուստր «ՄՏՍ-Հայաստանը» բջջային կապ է ապահովում չճանաչված ԼՂՀ տարածքում: Ընկերությունը տրամադրում է նույն սակագները, ինչ Հայաստանում: Վաճառքը տեղի է ունենում Ստեփանակերտում եւ այլ քաղաքներում շարժական վաճառակետերից:

Օպերատորի ծառայություններից օգտվում են Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմը, ինչպես նաեւ ԼՂՀ այլ քաղաքացիներ:

ՄՏՍ-ի բազային նոր կայաններն ապահովում են ոչ միայն 2G եւ 3G, այլեւ գերարագ 4G հասանելիություն:

Արցախում գերարագ ՄՏՍ 4G ցանցի հասանելիության հնարավորությունը կբացի վիրտուալ սահմանները եւ կբարձրացնի հանրապետությունում կենսամակարդակը, երիտասարդներին հնարավորություն կտա լավագույն հեռավար կրթություն ստանալ եւ աշխատել ու չլքել հայրենի երկիրը։

Հիշեցնենք, որ երկար ժամանակ ԼՂՀ տարածքում հեռահաղորդակցական ծառայություններ մատուցում էր միայն «Ղարաբաղ Տելեկոմը»:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…