Փորձել են հրկիզել «Գյումրու ծննդատուն»-ը

Cnndatun

Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 6-ին Շիրակի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պաահպանության գլխավոր վարչության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոշտոյան փողոցում գտնվող «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում տագնապի ահազանգ է ստացվել։

Օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը, որտեղ ծննդատան տնօրեն Էդգար Սուքիասյանը հայտնել է, որ ժամը 02։00-ի սահմաններում մի քաղաքացի մտել է ծննդատուն, ձեռքին եղած պլաստամասե տարայով բենզինը լցրել է միջանցքում և այրել։

Բարեբախտաբար, առաջացած կրակը չի տարածվել, և այն կարճ ժամանակում հանգել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ քաղաքացին Գյումրիի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Մ-ն է, ում հայտնաբերել և տեղափոխել են ոստիկանության Մուշի բաժին։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…