Արդարադատության տղան մտքեր է երկնել ԳՇ պետի թեմայով. մի քանի դիտարկում-խորհուրդ. Արփինե Հովհաննիսյան

Artaradatutyan tgha

 Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Արդարադատության տղան մտքեր է երկնել ԳՇ պետի թեմայով: Մի քանի դիտարկում-խորհուրդ`

1. Մի փորձիր մանուպուլացնել` նախ` այս հարցով ավարտված իրավահարաբերություններ դեռևս չկան, քանի որ վարչական ակտի կատարում ենթադրող մի շարք քայլեր պետք է իրականացվեն: Կարդա «Զինծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը: Քո ու շեֆիդ համար անհարմար ու ոչ վերաբերելի օրենք, բայց ԳՇ պետին ուղիղ վերաբերելի: Բացի այդ, եթե անգամ լիներ այլ դեպք ու այլ պաշտոնյա, որի ազատումը ինքնին ավարտեր իրավահարաբերությունը, վարչական դատարան դիմելն ու վարույթ ընդունելը նախատեսված է հենց իրավահարաբերության ավարտի կասեցման համար: Դադարումը կասեցնելու համար:

2. Մեկ- մեկ էլ նեղություն կրի՜ր, հիշիր փաստաբան եղած ժամանակներդ, երբ ուղեղդ պղծված չէր դավաճանի քարոզչական թեզերով ու կարդա` ինչ է առոչինչ վարչական ակտը ու ինչ կարող է լինել ի սկզբանե առոչինչ վարչական ակտի հետ:

3. Հայրենիքին պարտքդ կատարի՜ր, հետո բերանդ բացի՜ր նրանց հանդեպ, ովքեր իրենց կյանքը նվիրել են բանակին.

4. Կարդացի՞ր: Այ իսկ այժմ մոռացիր, որ ժամանակին որպես փաստաբան մի քանի պատահական հաջողություն ես արձանագրել: Որպես իրավաբան քեզ լուրջ ընդունելու տապանաքարը դրել ես, երբ հանուն դավաճանի դատարանների շրջափակման ակցիան հայտարարեցիր սահմանադրական, երբ անգամ ձեր տերերը տարբեր երկրներից տարակուսած իրար դեմքի էին նայում»:

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…