Վերջին օրերին իմ դեմ հարձակում-գրոհների գլխավոր համակարգողը Ռուսաստանում բնակվող Արամ Գաբրիելյանովն է. Արման Բաբաջանյան

Hardzakumner
 Վերջին օրերին իմ դեմ հարձակում-գրոհների գլխավոր համակարգողը Ռուսաստանում բնակվող Արամ Գաբրիելյանովն է, ում մարդկայնորեն կարելի է կարեկցել և խղճալ։ Նրան թույլ են տվել կասկածելի սխեմաներով միլիարդներ աշխատել ոչ իր նախապատմական հայրենիքին ու ժողովրդին աջակցելու, այլ շատ կոնկրետ նպատակներով։ Պետք է նշել, որ Մոսկվան օգտագործում է ոչ միայն Գաբրիելյանովին, այլև Մարգարիտա Սիմոնյանին, Անդրանիկ Միհրանյանին, Սերգեյ Կուրղինյանին, այլոց, թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ վերջինս խոստովանել է, որ հետխորհրդային տարածքում միայն հայերն ունեն պետական բեքգրաունդ։ Պետք է նշել նաեւ, որ չկա հետխորհրդային որեւէ ժողովուրդ, որի ներկայացուցիչներին Մոսկվան օգտագործի նման կերպ։ Կամ չի կարողանում գտնել նման մարդկանց, կամ չի ցանկանում, բայց փաստը մնում է փաստ։
Եվ այսպես, որն է իշխանության քննադատության քողի տակ Արամ Գաբրիելյանովի քայլերի գլխավոր մոտիվը։ Առաջին, հայերն ընդունակ չեն պետություն ունենալ, եւ եթե չլինի Ռուսաստանի մեծահոգությունը, հայերը կործանված են։
Երկրորդ, ռուսահայ հոծ համայնքին Հայաստանի դեմ տրամադրելը, որը նույնպես Հայաստանի դեմ Մոսկվայի քաղաքականության հիմնարար ուղղությունն է։ Ահա սա է նրա գործունեության լեյտմոտիվը։
Ժամանակները փոխվել են, այդ թվում փլուզվում են կարծրատիպերը, որոնք բնորոշ են պետականություն չունեցող ժողովուրդներին։ Հայկական սուբյեկտությունը ճանաչելու խնդիրը Մոսկվայի առջեւ հառնում է ավելի ավելի համառորեն, ինչպես ասում են՝ կյանքն է ստիպում։ Գաբրիելյանովն ու հայկական ազգանուններով մյուս էմիսարները դեռեւս պահանջարկ ունեն։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…