Թուրքիան կարող է ռուսական ՍՈւ-35 և ՍՈւ-57 կործանիչներ գնել․ razm info

Su 57

 Թուրքիան չի բացառում ռուսական չորրորդ սերնդի ՍՈւ-35 և հինգերորդ սերնդի ՍՈւ-57 կործանիչներ գնելու հավանականությունը, թեև առաջնահերթությունը տրվում է սեփական կործանիչի արտադրությանը։

Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը։

Հիշեցնենք, որ Թուրքիան դուրս է մնացել ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից, որի պատճառը Ռուսաստանի հետ 2017-ին կնքված պայմանագրի հիման վրա 2019 թ․ հունիսին ռուսական Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերի մատակարարումն էր։

Դրանից հետո թուրքական ու ռուսական մեդիայում ակտիվ քննարկման դրվեց այն հարցը, որ Թուրքիան F-35 կործանիչի փոխարեն կարող է գնել ռուսական Սու-57-ը։ Ավելին՝ 2019թ․ օգոստոսի 27-ին պաշտոնական այցով Ռուսաստան մեկնած Էրդողանը ավիացիոն ցուցահանդեսից առաջ ՌԴ նախագահ Պուտինին հարցրեց․ «Սա Սու-57 է՞ ․․․ մենք սրանի՞ց ենք գնելու»։

2019 թ․ նոյեմբերին ռուսական պետական ռազմարդյունաբերական «Ռոստեխ» ընկերության միջազգային համագործակցության գծով տնօրեն Վիկտոր Կլադովը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային վաճառել չորրորդ սերնդի Սու-35 կործանիչներ այն պայմանով, որ Թուրքիան գնի հինգերորդ սերնդի Սու-57-երը, և մինչ օրս կողմերը երբևէ չեն բանակցել բացառապես Սու-57-ի վաճառքի համար։

Նշենք նաև, որ Թուրքիան տեղական արտադրության հինգերորդ սերնդի TF-X ինքնաթիռի կառուցման մասին առաջին անգամ հայտարարել է 2011 թվականին։ Կործանիչի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատում են բրիտանական BAE-ն ու «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» ընկերությունը (TAI)։ Կործանիչի առաջին թռիչքն, ըստ TAI ընկերության տնօրեն Թեմել Քոթիլի՝ նախատեսվում է 2025թ.։

 

razm.info

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…