Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանին կպարտադրի «միջանցք» բացել Սյունիքում․ պատգամավոր Տարոն Սիմոնյան

Patgamavor

ԱԺ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանին կպարտադրի 《միջանցք》 բացել Սյունիքում, միևնույն ժամանակ բազմիցս հայտարարել, որ ադրբեջանցիները վերադառնալու են 《պատմական տարածք՝ Զանգեզուր, Երևան և այլն》։

Սա ոչ այլ ինչ է, քան սպառնալիք՝ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ, որն արգելված է ՄԱԿ կանոնադրության 2֊րդ հոդվածով (jus cogens սկզբունք)։
Եթե սրան ավելացնում ենք մարտի 15,16֊ից (Մոսկվայի (Կարսի) չարաբաստիկ պայմանագրի կնքման օրեր) նախատեսվող ադրբեջանական զորավարժությունները, որոնք կրկին միջազգային իրավունքի տեսանկյունից ուժի ցուցադրման ակտ են և հետևաբար՝ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ, ապա պատկերն ավելի է հստականում։
Իսկ եթե մի քիչ ավելի ուշադիր ենք լինում տարածաշրջանում և մեր ռազմավարական գործընկերոջ շուրջ կատարվող իրադարձություններին, ապա կանխատեսումներն առաջիկայում լավ բան չեն հուշում՝ հաշվի առնելով մի քանի ամիս առաջ թուրք֊ադրբեջանական տանդեմի կատարած միջազգային հանցագործությունները՝ ագրեսիա, պատերազմական հանցագործություններ, ահաբեկչություն, վարձկաններ և այլն։
Ի դեպ, նման դեպքերում պետության անվտանգության նկատմամբ ուշադիր պետական իշխանությունները դիմում են ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ։
Եթե անգամ կասկածներ ունեն, որ ինչ֊որ մի պետություն վետո կարող է դնել հնարավոր բանաձևի ընդունման ժամանակ, ամեն դեպքում դիմում են՝ խնդիրը հնչեցնելու և հետագայում նույն ՄԱԿ֊ի կանոնադրության 51֊րդ հոդվածի ուժով ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ լեգիտիմացման համար»։

Related Posts

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…

Ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից. Մարուքյան

Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ կարող եմ ասել, որ ինձ համար միակ նորությունն այն էր, որ Հայաստանը 11 միլիոն դոլարով հետախուզական դրոններ է գնել ԱՄՆ–ից։ Այս մասին…