Վթարային շենքը կքանդվի՝ բնակիչները բնակարաններ կստանան 18 հարկանի նոր շենքում

Vtarain shenqeri masin

Կառավարությունը հավանություն տվեց ներդրումային սոցիալական ծրագրին և «ՋիԷմ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելու նախագածին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ «ՋիԷմ Քոնսթրաքշն»  ընկերությունը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել Աջափնյակ թաղամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագիր: Ընկերությունը Շինարարների փողոց, 23/1 հասցեում գտնվող հողամասի սեփականատերն է, որտեղ նախատեսվում է իրականացնել 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկեր ունեցող ընդհանուր 11556 քմ. մակերեսով բնակելի շենքի կառուցապատման աշխատանքներ: Նոր շենքն ունենալու է 96 բնակարան եւ 22 ստորգետնյա ավտոկայանատեղի:

«Երկրորդ փուլում նախատեսվում է քանդել Շինարարների փողոցի հ. 23/1 հասցեի հարևանությամբ տեղակայված և մեծ մաշվածության աստիճան, 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող Շինարարների փողոցի հ.23 հասցեում գտնվող շենքը, որն ունի 36 բնակարան մոտ 2000 ք/մ մակերեսով»,- ասաց նախարարը:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կառուցվող շենքից վթարային շենքի բնակիչներին կտրամադրվեն բնակարաններ և կլուծվի նրանց վերաբնակեցման խնդիրը:

Ծրագրով առաջարկվում է 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող Շինարարների, 23 հասցեի հարակից հատվածում առկա համայնքային սեփականություն հանդիսացող 0.020193 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել ընկերությանը՝ բազմաբնակարան շենքային համալիր կառուցելու նպատակով:

Եզրակացության համաձայն Շինարարների փողոց, 23 հասցեում գտնվող 4-հարկանի շենքը (կառուցվել է 1960-ական թվականներին) համարվել է քանդման ենթակա: Շենքի հիմնապատերին առկա են խորը ճաքեր և դեֆորմացիաներ:

Բացի այդ, ընկերությունը պարտավորվում է նաև Շինարարների փողոց, հ.23 և Շինարարաների փողոց, 23/1 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցումից հետո՝ չկառուցապատվող 750 քմ մակերեսով հողամասը բնակիչներին պահանջներին և կարիքներին համապատասխան բարեկարգել և կանաչապատել:

 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…