ԲՀկ առաջնորդը կարծում է, որ հիմա ամեն օրն աշխատում է ի վնաս մեր երկրի ու ժողովրդի

BHK

ԲՀկ առաջնորդը կարծում է, որ հիմա ամեն օրն աշխատում է ի վնաս մեր երկրի ու ժողովրդի։

Անհրաժեշտ է, որ մեր երկրում որքան հնարավոր է՝ շուտ արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ դա պետք է վայրկյան առաջ լինի, որպեսզի երկիրը կայունանա, տնտեսությունը զարգանա, այլապես այսպես ժողովուրդն օրեցօր աղքատանում է։ Ծառուկյանը վստահ է՝ ինչքան շուտ ձևավորվի նոր իշխանություն, նոր կառավարություն, այնքան ավելի արագ կանցնեն երկրի վերականգնմանը։

«Ամեն վայրկյանն ի վնաս է աշխատում մեզ, ժողովրդին ու տնտեսությանը: Վարչապետը պետք է հրաժարական տա, պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ժողովուրդն ում հավատում է, ում վստահում է, նրան էլ ձայնը կտա»,- շեշտեց ԲՀԿ առաջնորդը։

Հիշեցնենք` րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ վարչապետի և ընդդիմադիր ուժերի հանդիպումը նախագահականում չի կայանա։

Նախագահն առաջարկել էր ընդդիմադիր ուժերին ու Նիկոլ Փաշինյանին հանդիպել նախագահականում։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբկցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ ինքը համաձայն է Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի հայտնած տեսակետի հետ՝ հանդիպմանը կհամաձայնեն, եթե այն անցկացվի իրենց օրակարգով՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում և ուղիղ հեռարձակմամբ։ Ընդգծում է՝ իրենք հանրությունից թաքցնելու բան չունեն։

 

Related Posts

Վահան Մկրտչյանը ԱՄՆ-ից կոչ է անում ընտրություններով փոխել Հայաստանի ապագան

ՀՀ Նախագահի գործերի կառավարչի նախկին տեղակալ, ՀՀ Նախագահի աշխատակազմի և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Վահան Մկրտչյանը հանդես է եկել հրապարակային ասուլիսով՝ դիմելով Հայաստանի քաղաքացիներին և կոչ անելով…

Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. «Հետք»

«Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի…