Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ մեղադրվող գերմանացի պատգամավոր է վայր դրել մանդատը

Haubman

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանը վայր է դրել մանդատը՝ Ադրբեջանից կաշառք վերցնելու, նրանց համար լոբբիստական գործունեություն իրականացնելու և իր թերթում այդ երկիրը գովազդելու գործի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Deutsche welle»-ն:

Հաուպտմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական կուսակցության անդամ է և արդեն երրորդ գերմանացի խորհրդարանականն է, որը վայր է դնում մանդատը վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Մյուս երկուսը՝ Նիկոլաս Լյոբելը և Գեորգ Նյուսլենը, ներքաշված են եղել «դիմակային սկանդալում»՝ համավարակի պայմաններում դիմակների բիզնեսում ներգրավվածության համար:

Մարկ Հաուպտմանը հերքել է Ադրբեջանից գումար վերցնելու վերաբերյալ մեղադրանքները: «Ես երբեք որևէ գումար չեմ ստացել և երբեք իմ քաղաքական գործունեության վրա որևէ ճնշում չի եղել»,- ասել է նա:

Մարտի 5-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագն անձեռնմխելիությունից զրկել է պատգամավոր Աքսել Ֆիշերին, որպեսզի քննչական մարմիններին հնարավորություն տա խուզարկություններ անցկացնել և ապացույցներ հավաքել Ադրբեջանի իշխանություններից պատգամավորի կաշառք վերցնելու քրեական գործի առնչությամբ: Ադրբեջանի իշխանություններից կաշառք վերցնելու և այդ երկրի օգտին միջազգային կառույցներում լոբբիստական առաքելություն իրականացնելու մեջ մեղադրվում են Բունդեսթագի ներկա և նախկին մի խումբ պատգամավորներ, որոնք եղել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գերմանական պատվիրակության կազմում:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…