Մեր երկրում լավ բաներ չեն սպասվում. Մովսես Հակոբյան. «Իրավունք»

Mossi

 «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ելույթ է ունեցել Տնտեսա­կան համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում ու նրա անդամ երկրներին հրավիրել՝ «օգտագործել Զանգեզուրի միջանցքը»: Ար­դյոք Ալիևը կարո՞ղ է իրագործել իր այդ ցանկությունը, «Իրավունքը»» փորձեց հետաքրքրվել ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից։

Վարչապետը պետությունը և բանակը քայքայելու նպատակից համառորեն հետ չի կանգնում

Ալիևը ասում և անում է այն, ինչ ցանկանում է, և չի հանդիպում դի­մադրության: Ավելին ասեմ՝ քանի էս կառավարու­թյունն ունի Հա­յաստանի Հան­րապետությու­նը, Ալիևն ինչ ցանկանա, էն էլ կիրագործի, իսկ ո՞վ է կասկա­ծում: Մի օր էլ կարող է Ալիևի սիրտը ՀՀ վարչապետի աթոռին նստել ու­զի, ու էս իշխանությունները վազելով այդ ցանկությունն էլ կկատարեն: Մի մոռացեք, որն ամենակարևորն է՝ Ադրբեջանը բացի ցանկությունից, ունի հնարավորություն: Իսկ մե՞նք… մենք չգիտեմ ինչ ունենք, առ­հասարակ մենք վաղը-մյուս օրը կարող է աշխարհի երեսին որպես ազգ էլ չհիշվենք, այ էդքան ցավալի է մեր ազգի վիճակը:

Պարո՛ն Հակոբյան, ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը հայտարարությունից հետո չգնաց և տեղում չձերբակալեց Փաշինյանին և մեղավորներին, եթե նրանց, ըստ էության, մեղադրում է դավաճանության մեջ:

Օնիկը նման լիազորություններ չունի:

Բայց հեղինակավոր իրավաբաններ են փաստում, որ նա օրենքի ուժով օժտված է նման լիազորություններով:

Ես եղել եմ չէ՞ այդ պաշտոնում, հիմա ի՞նձ եք խոսեցնում: ԳՇ պետը նման լիազորություններ չունի՝ վարչապետին ձերբա­կալելու, դա օրենքից դուրս բաներ են ասում:

Իսկ ի՞նչ կասեք նոր ԳՇ պետի թեկնա­ծուի՝ Արտակ Դավթյանի մասին:

Նոր ԳՇ պետ նշանակելն առհասարակ նշանակում է, որ վարչապետը պետությու­նը և բանակը քայքայելու նպատակից հա­մառորեն հետ չի կանգնում: Ցանկացած ճանապարհով գնում է՝ բանակի քայքայ­ման գործընթացն ակտիվացնելու համար: Նրա համար դա արդեն հիվանդություն է:

Բանակայինները արդյոք կենթարկ­վե՞ն վարչապետի քմահաճույքներին:

Ցավոք, մեր բանակում ծառայում են այնպիսի սպաներ, ովքեր գտնում են, որ իրենք, իրենց պարտականությունները կա­տարելով և չընդվզելով, ծառայում են պետությանը: Բայց սա այդ պարագան չէ, պա­րոնա՛յք սպաներ, այսօր պետության ղեկա­վարի վարած քաղաքականությունն աղետաբեր է:

Արտակ Դավթյանի մեղավորությունը տեսնո՞ւմ եք այս պատերազմի ելքի մեջ:

Արտակ Դավթյանի մեղավորությունը մինչև պատերազմը բանակի նախապատրաստման մեջ է: Իսկ բուն պատերազմի ըն­թացքի մեջ Արտակ Դավթյանը մեղավորու­թյուն չունի: Նա ոչ միայն բանակը պատ­շաճ չի նախապատրաստել, այլ հակառակ ուղղությամբ է տարել: Ամփոփելով խոսքս՝ կասեմ հետևյալը. ինչ-որ իրականացրել է Արտակ Դավթյանը վարչապետի հետ միա­սին բանակի հանդեպ, ես իմ խոսքի մեջ ասել եմ և այն կարծիքին եմ, որ նրանց վերջնական նպատակը Զինված ուժերի և պետության քայքայումն է: էսքանը կարող եմ ասել: Ասեմ, որ մեր երկրում լավ բաներ չեն սպասվում՝ եթե էս տեմպերով գնա»: Այս մասին գրում է «Իրավունք» թերթը :

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story