ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին

MIED

Մարտի 9-ին Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի բազմաթիվ դիմումները, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկություն, որոշում է կայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումների խնդրի մասին ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:
«Նշենք, որ գերիների մի մասով Եվրոպական դատարանի՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումները դեռևս ուժի մեջ են։ Միջանկյալ միջոցի որոշումներով Եվրոպական դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին տրամադրել տեղեկություն գերեվարված անձանց պահման պայմանների, առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին։
Ինչ վերաբերում է ՀՀ-ի դեմ ներկայացված միջանկյալ միջոցների պահանջներին, Եվրոպական դատարանը նշել է, որ հաշվի առնելով ՀՀ Կառավարության կողմից ներկայացված տեղեկության բնույթը՝ Դատարանը որոշել է չկիրառել միջանկյալ միջոցներ, և, հետևաբար, այս մասով անհրաժեշտություն չի գտել հարցի մասին ծանուցել Նախարարների կոմիտեին»,- ասված է հայտարարության մեջ։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…