Նոր մանրամասներ Գյումրու ռուսական ռազմաբազայի ծառայողի և նրա կնոջ վրա հարձակումից.

Hardzakum

 2021թ. մարտի 10-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, իր տան բակում դիմակավորված անձի հետ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ, ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի աշխատակիցը որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք՝ բարակ աղիքի միջընդերքի վնասումով, հեմոպերիտոնեիում, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի 4-րդ միջկողային շրջանի թափանցող, ձախ բազկի վերին երրորդի կտրած, ձախ անոթափոսի կտրած, աջ նախաբազկի կտրած վերքեր, պնեւմոթորաքս ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։

«2021թ. մարտի 10-ին՝ ժամը 21:33-ին, Գյումրի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք՝ բարակ աղիքի միջընդերքի վնասումով, հեմոպերիտոնեիում, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի 4-րդ միջկողային շրջանի թափանցող, ձախ բազկի վերին երրորդի կտրած, ձախ անոթափոսի կտրած, աջ նախաբազկի կտրած վերքեր, պնեւմոթորաքս ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ: Պարզվել է, որ տղամարդը հանդիսանում է ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի աշխատակից՝ (փականագործ) ծնված 1981թ.:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Տղամարդը ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս նշված վնասվածքներն ստացել է 2021թ. մարտի 10-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, իր տան բակում դիմակավորված անձի հետ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ: Պարզվել է նաեւ, որ նույն օրը տեղի ունեցած միջադեպի ընթացքում հանցագործի հետ քաշքշուկի եւ ծեծկռտուքի արդյունքում ձախ դաստակի եւ ճաճանչ-դաստակային հոդի շրջանի բազմաթիվ կտրած վերքերի, 3-րդ եւ 4-րդ մատների ծալվող ջլերի վնասումով մարմնական վնասվածքներ է ստացել նաեւ 1981թ. ծնված տղամարդու կինը. վերջինս նույնպես ճանաչվել է տուժող:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»,- ասվում է մեր հարցմանն ի պատասխան։

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…