Բայդենի զանգը մեզ համար կարևոր չէ. Էրդողանի մամուլի քարտուղար

Bayden

 Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե պաշտոնական Անկարան չի անհանգստանում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մինչև հիմա հեռախոսազրույց չի ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ` հայտնում է ermenihaber-ը։

«Մենք այնպիսի վիճակում չենք, որ մտահոգվենq ու անհանգստանանք, թե ինչու մինչ այժմ Բայդենը չի զանգահարել։ Գուցե մի քիչ կտրուկ լինեմ, բայց այս իրավիճակը ինձ հիշեցնում է թերարժեքության բարդույթը, որն ունեին ԱՄՆ նախկին ղեկավարները։ Բարաք Օբամայի օրոք Վաշինգտոնը սկսեց աջակցել սիրիական քրդական խմբավորումներին, որոնք Թուրքիան անվանում en ահաբեկչական, Դոնալդ Թրամփն էլ «պատժամիջոցներ սահմանեց CAATSA-ի համար իր ճանապարհին հայտնված S-400- ի պատճառով»,- ասել է Քալընը և հավելել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները միշտ էլ ունեցել են վայրիվերումներ, և հիմա էլ բացառություն չէ։ Քալընը նաև հիշեցրել է, որ Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից գնած S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերից, որոնց վերաբերյալ գործարքը թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ է առաջացրել։

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…