Կարծում եմ, որ պատերազմից հետո վերջին 4 ամիսները ցույց են տալիս երկու կողմի ձգտումը շրջելու էջն ու կենտրոնանալու ապագայի վրա. Իլհամ Ալիև

Aliev
epa05579725 Azerbaijan’s President Ilham Aliyev delivers his speech during a session of the 23rd World Energy Congress, in Istanbul, Turkey, 10 October 2016. EPA/SEDAT SUNA

 Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է մնացել և պետք է առաջ նայել:

«Այժմ հակամարտությունն անցյալում է, և մենք պետք է ապագային նայենք: Այսօր մենք Ձեզ հետ քննարկեցինք մեր տեսակետներն ապագան կառուցելու մասին: Կարծում եմ, որ պատերազմից հետո վերջին 4 ամիսները ցույց են տալիս երկու կողմի ձգտումը շրջելու էջն ու կենտրոնանալու ապագայի վրա»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը:

Ալիևը նշել է նաև, որ Բաքուն և Երևանն արդեն բանակցային գործընթաց են սկսել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով:

«Դա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մասն է: Արդեն մի շարք հանդիպումներ են կայացել տարբեր մակարդակներում: Դա կարող է շրջադարձային կետ դառնալ պատերազմի էջն ամբոջովին շրջելու համար: Հաղորդակցությունների բացումը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, նոր հնարավորություններ կստեղծի»,- Ալիևին մեջբերում է իր մամուլի ծառայությունը:

Ալիևն ասյօր Բաքվում ընդունել է Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի գլխավորած պատվիրակությանը: Նախ կայացել է Ալիևի և Լինդեի առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…