Թուրքիան ու Ադրբեջանը թքած ունեն Ռուսաստանի եւ ՀԱՊԿ վրա, որովհետեւ Սյունիքը նրանց անվտանգային պատասխանատվության գոտի է չէ՞. Հակոբ Բադալյան

Badalyan
 Կարծիքներ կան, որ Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են հարվածել Սյունիքին, կամ հող են նախապատրաստում, կամ համանման մի բան: Որ Սյունիքը թուրքական պետության ռազմավարական թիրախ է, էստեղ որեւէ կասկած չկա: Բայց, երբ խոսվում է հարվածի մտադրության կամ հող նախապատրաստելու մասին, ապա դա նշանակում է խոսել էն մասին, որ Թուրքիան ու Ադրբեջանը թքած ունեն Ռուսաստանի եւ ՀԱՊԿ վրա, որովհետեւ Սյունքը նրանց անվտանգային պատասխանատվության գոտի է չէ՞: Թե՞ այդպես չէ: Ըստ այդմ տարօրինակ է, որ կարծիք հնչեցնելով, թե թիրախավորում են Սյունիքը, հեղինակները շարունակում են՝ պետք է ավելի խորը հարաբերություն հաստատենք Ռուսաստանի հետ:
Որ անվտանգային հարցում Ռուսաստանը մեր առաջնային աշխատանքի ուղղություններից է, սերտ աշխատանքի հասցե, կասկած չկա: Բայց, եթե մենք արդեն իսկ հնչեցնում ենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը այսպես, այնպես, ուրեմն դրանով խոստովանում ենք, որ բացարձակ նշանակություն չունի, թե ինչքան խորն ես աշխատում ՌԴ հետ: Որովհետեւ, եթե ՌԴ պաշտպանելու է Սյունիքը՝ դա կանի առանց խորը աշխատանքի էլ, իսկ եթե ոչ՝ ինչքան խորը ուզում եք աշխատեք, չի պաշտպանելու: Որովհետեւ ռուսներն էլ, ինչպես բոլորը, գնում են ընդամենը իրենց շահի հետեւից՝ իրենց կարողության չափով:
Ըստ այդմ, կամ Թուրքիան ու Ադրբեջանը Սյունիքի հավակնություններով ընդամենը օգնում են Ռուսաստանին Հայաստանում առաջ տանել այսպես ասած խորը ինտեգրացիայի միտքը, հասունացնելով այն: Կամ այդ միտքը հերթական ալիբին է, որ, եթե ռուսները հերթական անգամ անզոր լինեն դիմագրավել Թուրքիային, պատասխանատվությունը մնա «խորը չինտեգրված» Հայաստանի վրա:
Ինչ անել: Տրամաբանությունը հուշում է, որ հայ հասարակությունը կամ այսպես ասած հասարակական-քաղական, փորձագիտական էլիտան պետք է խոսի Ռուսաստանի պատասխանատվության մասին՝ եթե տասնամյակ շարունակ եւ առ այսօր հանրությանը համոզում է, որ Թուրքիայից մեզ փրկողը միայն Ռուսաստանն է: Մինչդեռ հայտնվող կարծիքները կամա, թե ակամա Ռուսաստանին են օգնում պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա եւ մղել ավելի անկյուն, որ փակվի նաեւ անվտանգային այլ միջազգային ռեսուրս ձեւավորելու Հայաստանի հնարավորությունը: ԻՆչը մեծ հաշվով արել են վերջին մոտ երեք տասնամյակում պարբերաբար:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…