Թուրքիան 5 տարում 59 տոկոսով կրճատել է զենքի ներկրումը

zenq

 Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զենքի միջազգային առքուվաճառքի վերաբերյալ իր հերթական զեկույցը։

Ըստ այդմ՝ տեղական ռազմարդյունաբերության ակտիվ խթանման շնորհիվ 2016-2020թթ․ Թուրքիան 30 տոկոսով ավելի շատ զենք ու զինամթերք է արտահանել, քան նախորդող հնգամյակում (2011-2015թթ․)։

Միևնույն ժամանակ, վերջին հնգամյակում այլ երկրներից Թուրքիա զենք ու զինամթերքի ներկրումը նվազել է 59 տոկոսով։

Արդյունքում Թուրքիան ամենիշ շատ զենք արտահանող երկրների ցանկում մեկ հորիզոնականով բարձրացել է, իսկ ամենից շատ զենք ներկրող երկրների ցանկում՝ 5 հորիզոնականով նահանջել։

Աղբյուր`    Ermenihaber.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story