Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են գազի մատակարարումը ՀՀ ժամանակավոր Ադրբեջանի տարածքով տարանցելու մասին

Gazi matakararum

 Ռուսական լրատվամիջոցները հայտնում են ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես Ադրբեջանի տարածքով իրականացնելու մասին: Այս տեղեկության առնչությամբ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության հանրային կապերի ծառայության պատասխանատու  Միքայել Հարությունյանից: Նա հիշեցրեց միայն, որ Հայաստանի գազամատակարարումը իրականացվում է Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարով: «Այլ մեկնաբանություն այդ տեղեկության առնչությամբ չունենք»,- հավելեց Հարությունյանը:

Ինտերֆաքսը, Կոմերսանտը, Սպուտնիկը և ռուսական այլ լրատվամիջոցները, վկայակոչելով ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի տարածած հաղորդագրությանը, հայտնում են, որ  «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: Նշվում է, որ  «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար:

Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ժամանակ գազը սպառողին կհասնի Ադրբեջանի տարածքով մինչեւ Վրաստանի հետ սահմանը: Աշխատանքները կընթանան շուրջ երեք շաբաթ, դրանց ավարտից հետո գազի փոխադրումը նախկինի պես կանցնի Ռուսաստանի և Վրաստանի տարածքով:

«Արմենպրես»-ը փորձում է լրացուցիչ պարզաբանում խնդրել «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ից այս տեղեկության առնչությամբ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…