Ալիեւը կարգադրել է ջնջել բոլոր հայկական արձանագրությունները Արցախի գրավյալ տարածքներում գտնվող հուշարձաններից

Jnjel

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրել է ջնջել բոլոր հայկական արձանագրությունները Արցախի Հանրապետության գրավյալ տարածքներում գտնվող հուշարձաններից: 

Այս մասին Twitter- ում հայտարարել է  Նիդեռլանդներում` Հայաստանի դեսպան Տիգրալ Բալայանը:

«Ադրբեջանի բռնապետն անձամբ է հրահանգներ տալիս ՝ ջնջելու հայկական հետքերը Արցախի օկուպացված տարածքներից: Ալիևյան ռեժիմի ռազմական հանցագործությունները շարունակվում են ամբողջությամբ », — գրել է Բալայանը:

Հիշեցնենք, որ Ալիևը կնոջ հետ մեկ օր առաջ այցելել էր գրավված Հադրության շրջան: Նրա այցի կադրերում երեւում է, որ եկեղեցիներն այլեւս խաչեր չունեն: Պատահական չէ, որ ռազմական հանցագործն արգելում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը այցելել Արցախ և իրականացնել պատմական հուշարձանների գույքագրում:

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…