Ավինյանի հայցը բավարարվել է. փորձում է ապացուցել, որ լկտիությունը խոսքի ազատություն է ՏԵՍԱՆՅՈՒԹ

Avinyan

Ավինյանի հայցը բավարարվել է. փորձում է ապացուցել, որ լկտիությունը խոսքի ազատություն է :

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել զրպարտության և վիրավորանքի համար նախատեսվող փոխհատուցման չափը:

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը: Ըստ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի, եթե վիրավորանքը տեղ է գտնում լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա նախատեսվում էր վճարել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկի չափով փոխհատուցում: Լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ զրպարտության համար առաջարկվում էր վճարել սահմանված նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկի չափով:

Սիմոնյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում որոշել են որոշակի զիջումների գնալ: Այժմ վիրավորանքի համար նախատեսվում է փոխհատուցել նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով, իսկ զրպարտության դեպքում՝ 6.000-ապատիկի չափով:

Սիմոնյանն ասաց, որ նախագիծը ոչ թե տնտեսական նպատակներ է հետապնդում, այլ զրպարտության և վիրավորանքի հետ կապված առկա իրավիճակով է պայմանավորված:

Նախագիծը դրական եզրակացության արժանացավ: Այն Ազգային ժողովի քառօրյայի ընթացքում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…