«Ազատվելու ճանապարհն այլընտրանք չունի՝ նրան պետք է անհապաղ հեռացնել». Սենոր Հասրաթյան

Senor

 «Վտանգավոր է այն մարդը, ով դադարել է հաշվի նստել հանրային կարծիքի հետ, ում համար սեփական անձի մասին հնչող գնահատականները (հատկապես՝ բացասական) որևէ նշանակություն չունեն և նա դրանց վերաբերվում է ոչ այլ կերպ, քան օդում արձակված կրակոցի… Առավել քան վտանգավոր է, եթե տվյալ անձն ունի իշխանություն և այդ իշխանությունն անվերահսկելի է որևէ մեկի կողմից: Այդ կարգավիճակում գտնվող մարդու անտարբերությունը, վտանգավոր լինելով հանդերձ, սրընթացորեն վեր է ածվում պետական աղետի, որից անդառնալիորեն տուժում է ոչ թե նրա միջավայրը, այլ Երկիրն՝ ընդհանրապես… Այսօր մենք ազգովին դարձել ենք իրականությունից կտրված նման մեկի քմահաճույքների գերին, որից ազատվելու ճանապարհն այլընտրանք չունի՝ նրան պետք է անհապաղ հեռացնել… Հեռացնել ցանկացած գնով և միջոցների միջև խտրականություն չդնելով, քանզի նպատակն արդար է, իսկ ժամանակը՝ սպառված…»

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…