Ատոմակայանը 141 օրով կկանգնի մայիսից. վերանորոգումից հետո ՀԱԷԿ-ն ակնկալում է ստանալ 10 տարվա լիցենզիա

Atomakayan

 Հայկական ատոմային էլեկտրակայանը, որոշակի աշխատանքներ կատարելու նպատակով, 141 օրով կկանգնի մայիսի 15-ից. 2021-ին վերանորոգման աշխատանքից հետո ՀԱԷԿ-ը պետք է նոր լիցենզիա ստանա կարգավորող մարմնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացվող «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման շրջանակում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:

Նա հիշեցրեց ռուսական վարկի շնորհիվ գործող բլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի մասին: «Այդ պահին՝ 2015-2016թթ. 10 տարվա հեռանկարով է եղել դա, այսինքն՝ 2026-ին գործող բլոկն արդեն 40 տարի շահագործման մեջ կլինի: Եվ հաշվի առնելով մյուս երկրների նմանատիպ բլոկների փորձը, մենք պատրաստվում ենք ևս 10 տարով շարունակել շահագործման ժամկետի երկարացումը: Այսինքն՝ 2026-ից հետո, իհարկե համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում շարունակել կայանի շահագործումը»,-ասաց Վարդանյանը:

Նա 2021-ի նախազգուշական վերանորոգման ժամանակաշրջանը համարեց ամենաբարդերից մեկը՝ աշխատանքների կազմակերպման առումով: «Պատրաստվում է բլոկի աշխատանքը մայիսի 15-ից 141 օրով դադարեցնել, որի ժամանակ կկատարենք անվտանգության բարձրացման միջոցառումներից մի քանի կարևոր կետեր և իհարկե ռեակտորի իրանի թրծման աշխատանքներ»,-ասաց նա:

Վարդանյանի վստահեցմամբ՝ այս պահին էլ իրանի թրծման աշխատանքների նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են, թրծումը կատարող ընկերության ղեկավարությունը Հայաստանում է, քննարկում են աշխատանքների կազմակերպման մասը:

«2021-ին վերանորոգման աշխատանքից հետո մենք պետք է նոր լիցենզիա ստանանք ՀՀ կարգավորող մարմնից, առայժմ ըստ օրենքի՝ 10 տարով, բայց իհարկե հիմնավորումն ապահովելու դեպքում մինչև 2026-ը»,-նշեց Վարդանյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ռիսկ տեսնո՞ւմ է, որ խնդիր կառաջանա և չի երկարաձգվի տարվա վերջին՝ նա ասաց, որ բոլոր դեպքերում տեխնոլոգիական պրոցես է, և ռիսկի գործոնը կա: «Բայց հաշվի առնելով, որ ռուսական ընկերություններն ունեն նմանատիպ փորձ, մենք հուսով ենք, որ շատ փոքր է ռիսկի գործոնը՝ որևէ խնդիր առաջանալու համար»,-ասաց նա:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…