Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները փակուղի են մտել. ՌԴ ԱԳՆ

pakughi

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու դեպքեր նորագույն պատմությունը չի հիշում։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Նորագույն պատմության մեջ նման բաներ դժվար է հիշել։ Այդպիսիք եղել են, սակայն դրանք պայմանավորված են եղել լարված միջազգային օրակարգով։ Այն, որ դա կապված լինի երկկողմ հարաբերությունների, իսկ իրականում՝ երկկողմ հարաբերությունների փակուղու հետ, իսկ այդ փակուղին ստեղծել է Վաշինգտոնը, նման դեպք չենք հիշում»,- ասել է Զախարովան Россия 1 հեռուստաընկերության եթերում։  Զախարովան նաև նշել է, որ Վաշինգտոնը ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններն է փակուղի մտցրել, այլ սեփական գաղափարախոսությունը։ 

«Այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի գործոնը, Ռուսաստանի դիվայնացումը սպառել է իրեն և հասել իր սահմանին»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ 

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հարցազրույցը ABC News հեռուստաընկերությանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին նրա հնչեցրած մեկնաբանությունները մեծ աղմուկ էին բարձրացրել։ Բայդենը Պուտինին անվանել էր մարդասպան, սպառնացել, որ նա կվճարի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար։ Ռուսաստանը ԱՄՆ-ում իր դեսպանին կանչել է Մոսկվա՝ խորհրդակցությունների։

 

auroranews.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…