Թուրքիայի տարածքը գնդակոծվել է Սիրիայից

gndakocvel

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի տարածքից երկրի հարավ-կենտրոնական Քիլիս նահանգում 2 հրթիռ է ընկել: Այս մասին ՊՆ-ն հայտարարություն է հրապարակել Twitter-ում: 

«Հրթիռները, որոնք արձակվել են Սիրիայի տարածքից, ընկել են Քիլիսի նահանգի ամայի տարածքում: Մեր քաղաքացիները չեն տուժել:»,-ասված է հայտարարությունում: Հաղորդվում է նաև, որ նյութական կորուստներ չկան: 

Թուրքական կողմն անմիջապես պատասխան կրակ է բացել հրթիռների արձակման ուղղությամբ:

Թուրքիայի պատկան մարմինների համոզմամբ՝ հրթիռներն արձակվել են Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) վերահսկողության տակ գտնվող Թել Ռըֆաթ շրջանից: 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանական և ռումբերի վնասազերծման ստորաբաժանումները: Միջադեպի առնչությամբ սկսվել է հետաքննություն: 

Քիլիսի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:55-ին: 

Related Posts

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 23-ին` ժամը 22:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վստրեչի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ…