Օնիկ Գասպարյանի գործով կատարողական թերթերը հարկադիր կատարում չեն ենթադրում. Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Onik

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածած հաղորդագրությունը.

«Հաշվի առնելով Վարչական դատարանի վարույթում գտնվող և Օնիկ Գասպարյանին առնչվող թիվ ՎԴ/2014/05/21 վարչական գործով կիրառված հայցի ապահովման կապակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ստացված կատարողական թերթերի հիման վրա կատարողական վարույթների ընթացքի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը և ստացվող բազմաթիվ լրագրողական հարցումները՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ նշված կատարողական թերթերը հարկադիր կատարողի 19.03.2021թ. որոշմամբ վերադարձվել են վարչական դատարան, քանի որ, չենթադրելով հարկադիր կատարում, չեն պարունակում դատական ակտի եզրափակիչ մասի կատարման ենթակա մաս, ուստի չեն համապատասխանում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին։

 Հետագա շահարկումները բացառելու նկատառումներից ելնելով՝ Ծառայությունը պարզաբանում է, որ որևէ իրավահարաբերության կամ իրավաբանական փաստի առկայությունը կամ բացակայությունը ճանաչելու վերաբերյալ դատական ակտն ինքնին հարկադիր կատարում չի ենթադրում, քանի դեռ տրված կատարողական թերթը չի պարունակում պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրելու վերաբերյալ նշում։ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը ճանաչելու վերաբերյալ կատարողական թերթերի հարկադիր կատարման միջոցներ»։

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…