Արսեն Ավակովը չի բացառել Արևմուտքի և Ռուսաստանի միջև կատարվածը «թեժ պատերազմի» վերածվի Ուկրաինայում

Paterazm

 Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը չի բացառել Արևմուտքի և Ռուսաստանի միջև նոր «սառը պատերազմի» բռնկումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերից հետո: 

«Սա կարող է լինել «սառը պատերազմի» սկիզբ Արևմտյան քաղաքակրթության և ռուսական կայսրության միջև, ինչպես Պուտինն է այն տեսնում», — մեջբերում է «Գորդոն» հրատարակությունը  «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում Ավակովի կատարած հայտարարությունը: 

Միևնույն ժամանակ, Ավակովը մտահոգություն է հայտնել, որ սա կարող է «թեժ պատերազմ» դառնալ Ուկրաինայի համար: 

Նա ընդգծել է, որ Ուկրաինան պետք է պատրաստ լինի դրան: 

Ավակովը նաև համաձայնել է ԱՄՆ նախագահի հետ` վերահաստատելով նրա խոսքերը: 

«Պուտինը մարդասպան է: Դրանում մենք հարցեր չունենք»,-ասել է նախարարը: 

Պուտինը, ի պատասխան Բայդենի խոսքերի, որը դրական է պատասխանել լրագրողի սադրիչ հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի ղեկավարին համարում է «մարդասպան», մաղթել է առողջություն ամերիկացի գործընկերոջը և հրավիրել է նրան բաց բանակցություններ վարել առցանց ձևաչափով: 

 

auroranews.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…