«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վստահեցնում է, որ եթե ընտրություններից առաջ «Իմ քայլը» խորհրդարանում ընդունի նոր Ընտրական օրենսգիրք, ապա ԼՀԿ-ի հետ ունեցած բոլոր գործող պայմանավորվածությունները ջուրը կլցվեն

Maruqyan

 ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վստահեցնում է, որ եթե ընտրություններից առաջ «Իմ քայլը» խորհրդարանում ընդունի նոր Ընտրական օրենսգիրք, ապա ԼՀԿ-ի հետ ունեցած բոլոր գործող պայմանավորվածությունները ջուրը կլցվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ հեռարձակմամբ՝  առաջարկելով ընտրություններից առաջ խաղի կանոնները չփոխել:

«Մենք ասել ենք՝ եթե օրենսգիրքը փոխվի էլ, ընտրություններին մասնակցության մեր որոշումը չի փոխվելու, որովհետև ընտրություններն այլընտրանք չունեն, կմասնակցենք ընտրություններին: Բայց խաղի ընթացքում խաղի կանոնները չի կարելի փոխել»,- ասաց Մարուքյանը:

Ըստ ԼՀԿ ղեկավարի, սակայն, մշակված Ընտրական օրենսգիրքն ամբողջությամբ հում օրենսգիրք է, և իրենք առաջարկում են, որ այդ հում օրենսգիրքը հիմա չընտրվի, դրանով չգնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների: «Ընտրության օրը հայտարարելուց հետո չի կարելի փոխել գործող խաղի կանոնները: Նոր խաղի կանոններ ընդունելը նշանակում է ընտրության օրը կասկածի տակ դնել, հետևաբար ճգնաժամը խորացնել երկրում»,- նշեց Մարուքյանը:

Ամբողջական համամասնական ընտրակարգին անդրադառնալով՝ Մարուքյանն ասաց՝ դա նշանակում է, որ կուսակցության ղեկավարները կամ գոնե կուսակցության խորհուրդներն են նշանակելու պատգամավորներ: « Հետաբար, ժողովուրդը ընտրելու է կուսակցության՝ լիդերի համար, սակայն ընտրվելու են պատգամավորներ, որոնց ժողովուրդը չի ընտրում»,- ասաց նա:

ԼՀԿ-ն առաջարկել էր, որ ընտրություններն արվեին համամասնական ընտրակարգով, բայց բաց ցուցակով, սակայն այդ առաջարկը չէր ընդունվել: «Մենք առաջակել էինք ավելի լավ համակարգ, որը չի ընդունվել: Եթե ուզենան հիմա ընդունել, հունիսի 20-ին ընտրություն չի կարող լինել»,- նշեց Մարուքյանը:

Նա շեշտեց՝ հետևաբար պետք է ձեռնպահ մնալ Ընտրական օրենսգրքին ձեռք տալուց: «Եթե Ընտրական օրենսգիրքը բերվի, և «Իմ քայլը» միաձայն ընդունի, դա կնշանակի, որ մեր հետ ունեցած բոլոր գործող պայմանավորվածությունները ջուրն են լցնելու դրանով, որովհետև մենք պայմանավորվել էինք, որ հունիսի 20-ին անում ենք ընտրություններ, և ոչ մի բանին չենք միջամտում: Եվ դրանով սպասվող ընտրությունների լեգիտիմությունը դրվելու է կասկածի տակ»,- եզրափակեց ԼՀԿ ղեկավարը:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ընդդիմադիր պատգամավորը փաստացի ստիպեց իշխող կուսակցության պատգամավորներին հարգել զոհված զինվորների հիշատակը

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 2-ին Ազգային ժողովի առաջին նիստում փաստացի ստիպեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարգել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զոհված պաշտպանների հիշատակը՝ հենց խորհրդարանի…